ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 103-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Ս. թ. հունիսի 19-ին Վենետիկում իր աշխատանքները սկսեց Վենետիկի հանձնաժողովի 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի անդամներ Կ. Տուորիի եւ Գ. Հարությունյանի ներկայացրած հաղորդումներից հետո Լիագումար նիստում արձանագրվեց, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ արդյունավետորեն համագործակցում են Վենետիկի հանձնաժողովի անդամներ պրն Ս. Բարտոլեն (Իտալիա), Ա. Էնդինշը (Լատվիա), Ք. Գրաբենվարտերը (Ավստրիա), Կ. Տուորին (Ֆինլանդիա), Ե. Տանչեւը (Բուլղարիա) եւ տկն Տ. Խաբրիեւան (Ռուսաստանի Դաշնություն)՝ որպես Հանձնաժողովի զեկուցողներ: Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական համարեց այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվեց հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորեց զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Կ. Տուորին, մասնավորապես, շեշտեց, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն իսկ քննարկված սահմանադրական փոփոխությունները:
Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, ամփոփելով քննարկումը, գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքից եւ ընդգծեց հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը՝ հունիսի 20-ին:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: