Top.Mail.Ru
9 փետրվարի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: 

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ամփոփել է  Բարձր դատարանի 2023 թվականի գործունեությունը։ Արման Դիլանյանը նշել է, որ 2023 թվականը, լինելով բարդ և ծանրաբեռնված տարի, Սահմանադրական դատարանի համար նշանավորվել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների տեսանելի զարգացմամբ:

«Սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղիղ կապ ունեն երկրում սահմանադրական անվտանգության, իրավական պետության և առհասարակ սահմանադրականության հաստատման ու ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը միայն Սահմանադրությունն իմանալը չէ, դա նաև Սահմանադրությունը հարգելն է, պաշտպանելն ու պահպանելը, ապահովելն ու քարոզելը, դրա հրամայականներն իրականացնելը: Սա ժողովրդավարական պետությանն ուղեկցող մշտական գործընթաց է՝ իրավունքը գաղափարախոսության, իսկ գաղափարախոսությունն իրավունքի դրույթների վերածելու մասին»,- իր խոսքում նշել է ՍԴ նախագահը։ 

Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։

1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին նշանակվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։ Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։ 

«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող  մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակկությունը: 

Միևնույն ժամանակ, բացի զուտ ազգային իդեալներն ու պատկերացումներն արտահայտելուց, Սահմանադրությունն արտացոլում է մարդկության ամենաարդիական իրավական նվաճումները՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում»,-նշել է Արման Դիլանյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը: 

Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առթիվ Սահմանադրական դատարանի նախագահին, դատավորներին և աշխատակազմին շնորհավորել է նաև  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձի և դատական տարվա բացման պաշտոնական միջոցառմանը տեղի ունեցավ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լրամշակված շտեմարանի շնորհանդեսը, որը հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ 
ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի, ՍԴ նախագահի օգնական Արտակ Ղազարյանի և ՍԴ փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ Աիդա Թադևոսյանի համահեղինակությամբ կազմված և լրամշակված Շտեմարանն ընդգրկում է Սահմանադրական դատարանի գրեթե 4000 որոշում, այդ թվում՝ ըստ էության, աշխատակարգային և դատական կազմերի որոշումներ, առանձնացվել են դրանցում արտահայտված առանցքային կարևորություն ունեցող իրավական դիրքորոշումները։

Շտեմարանում ներառված յուրաքանչյուր որոշում ունի QR կոդ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես անցում կատարելու որոշման պաշտոնական տեքստի ամբողջական տարբերակին:

Շտեմարանը նախատեսված է թե՛ տեսական հետազոտություններով զբաղվող գիտնականների, թե՛ պրակտիկ գործունեության ոլորտում ներգրավված իրավաբանների համար:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

12 փետրվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1766 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 փետրվարի 2025թ.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 հունվարի 2025թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 հունվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 հուլիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

2 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ