ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին 23.06.2026 թ. միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը: Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին համապատասխան որոշումներ: Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:
Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
4 հուլիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
26 հունիսի 2026թ.
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
1 հուլիսի 2026թ.
ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: