ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
2022 թվականի հունիսի 8-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Դատական իշխանությունը` որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի մեկնարկին ողջույնի ուղերձում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը և հույս հայտնել, որ հաջորդիվ քննարկումները նոր լիքցեր կհաղորդեն Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և սահմանադրական մշակույթի ամրապնդման նպատակով հայեցակարգերի ներդրմանը։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության՝ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով խորհրդաժողովին մասնակցում է նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորին, որը բացման արարողության ընթացքում հանդես է եկել հիմնական զեկույցով:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովը կշարունակվի հունիսի 9-ին։
24 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՍՊԱՆՈՅԻ ՀԵՏ
24 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԴՈՒՆՅԱ ՄԻՅԱՏՈՎԻՉԻ ՀԵՏ
22 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԻԱ ՊԵՅՉԻՆՈՎԻՉ ԲՈՒՐԻՉԻՆ
9 հունիսի 2022թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
9 հունիսի 2022թ.
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
10 հունիսի 2022թ.
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: