Top.Mail.Ru

16 նոյեմբերի 2022 թ.

2022 թվականի նոյեմբերի 15-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հրայր Թովմասյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում: