Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

1 հուլիսի 2022թ.
2022 թվականի հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գերագույն դատարանի նախագահ Ռիչարդ Վագներին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Կանադայի գերագույն դատարանի միջև ձևավորվել են ամուր գործընկերային կապեր, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների ու հանձնառությունների վրա: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Ձեր դատարանի ու Ձեր կողմից անձնապես ցուցաբերված աջակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության անդամակցության ձևակերպման հարցում:
Լիահույս եմ, որ հայ-կանադական ներկայիս ամուր միջպետական հարաբերությունները առաջիկայում կանդրադառնան նաև մեր դատարանների իրավական երկխոսության և համագործակցության վրա: Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հետաքրքրությունը՝ ձևավորելու երկկողմանի համագործակցութան նոր օրակարգ Կանադայի գերագույն դատարանի հետ։
Օգտվելով հնարավորությունից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում»: