ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
2022 թվականի հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիին, որի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով։
Հանդիպման սկզբում Արման Դիլանյանը Նորին Սրբությանն է ներկայացրել Սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված ջերմ ու գործակցային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պատվիրակության այցը նոր զարկ կհաղորդի այդ համագործակցությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա սերտ գործակցության և այն առավել արդյունավորելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար: Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության ու անհրաժեշտ խորհրդատվության համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներին, գերիների վերադարձման հարցին, Արցախի ժողովրդի անվտանգության խնդրին և ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին։
Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին նշել է, որ Սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա փոխըմբռնման ոգին է՛լ ավելի կնպաստի երկու կառույցների հարաբերությունների խորացմանը։
Զրույցի ընթացքում կարևորվել նաև եկեղեցու առաքելությունը՝ մարդու իրավունքների և արդարության պաշտպանության գործում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: