ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԱՏՎԻԱ
Ինչպես նշել էինք, նոյեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Ռիգայում։
Հանդիպումն ուղղված էր Եվոպական միության և երրորդ երկրների միջև դատական երկխոսության ամրապնդմանը, առկա նվաճումների վերաբերյալ փորձի փոխանակմանն և տեղեկատվության տրամադրմանը, ներառյալ՝ իշխանությունների բաժանման, իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում Լատվիայի Հանրապետության նվաճումների վերաբերյալ։
Հանդիպման օրակարգն առնչվում էր․
Իրավունքի որոշ հարցերի շուրջ երկու դատարանների վերջին որոշումներում ամրագրված զարգացումներին.
Օրենքի հստակությանը և իրավունքի բացին վերաբերող երկու դատարանների դիրքորոշումներին.
Դատարանների և դատավորների անկախությանը․
Պաշտոնատար անձանց պատասխանատվությանը և իմունիտետին։
Նշված երկկողմ համագործակցութունը ևս մեկ անգամ վերահաստատեց երկու դատարանների միջև տարիներ ի վեր ձևավորված բարեկամական և գործընկերային ամուր կապերի առկայությունը՝ հիմնված արդյունավետ համագործակցության վրա, որն իր շարունակությունը կստանա մյուս տարի՝ Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանի հրավերի հիման վրա Երևանում նախատեսվող համանման հանդիպման շրջանակներում։
2 հունիսի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1(118) 2025 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
27 մայիսի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ
6 մայիսի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: