Top.Mail.Ru
16 սեպտեմբերի 2019թ.

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՓԱՐԻԶՈՒՄ

2019 թ. սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանը մասնակցեց Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհրդի, Պետական խորհրդի և Վճռաբեկ դատարանի կողմից կազմակերպված «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների գերագույն դատարանների խորհրդաժողովին»: Այս բարձր մակարդակի խորհրդաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ֆրանսիայի Հանրապետության նախագահության շրջանակներում, որի առանցքում են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի ամրապնդումը, իրավահավասարության և միասնական համակեցության խթանումը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքներին ոլորտում նոր մարտահրավերների դիմագրավումը:
Ի լրումն խորհրդաժողովի երկու լիագումար նիստերին՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև թեմատիկ սեմինարներ-քննարկումներ նվիրված ներպետական դատական ատյանների և ՄԻԵԴ-ի փոխհարաբերություններին, արդյունավետ դատական պաշտպանության միջոցներին և խոսքի ու արտահայտվելու ազատությանը:
Միջոցառման աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 100-ից ավել բարձր դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ եվրոպական վերպետական մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին Ելիսեյան Պալատում ընդունել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ն.Գ. Էմանուել Մակրոնը:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ