ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
2022 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան:
Այցի շրջանակներում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում Բարձր դատարանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, դերն ու նշանակությունը պետական կառավարման համակարգում: «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների խնդրանքով դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի դատավորների դերին, ընտրության կարգին և առաքելությանը։
Ճանաչողական այցի շրջանակներում աշակերտները շրջայց են կատարել Սահմանադրական դատարանի վարչական շենքում, եղել են գրադարանում ու ծանոթացել բազմալեզու մասնագիտական գրականության հավաքածուներին։
18 սեպտեմբերի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(119) 2025 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
8 սեպտեմբերի 2025թ.
ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
5 սեպտեմբերի 2025թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
3 սեպտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: