Top.Mail.Ru
13 դեկտեմբերի 2021թ.

ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

2021 թվականի դեկտեմբերի 11-12-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում:
Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի աշխատակազմին՝ տվյալ մասնագիտական միջոցառումը բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Անդրադառնալով սեմինարի օրակարգին և դրա շրջանակներում քննարկվող թեմաներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նմանօրինակ մասնագիտական քննարկումները և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերն իր հերթին ողջունելով միջոցառման մասնակիցներին` շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար: Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի ակտերի կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց նախագծման առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:
 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ