ՀԱՅ-ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2022 թվականի օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հաղորդակցման ռազմավարության և մասնագիտական կարողությունների ընդլայնում» մեկամյա ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է նմանօրինակ ոլորտային ծրագրերի իրականացումը՝ արժևորելով միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կառուցողական ներգրավվածությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում: Իր հերթին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը ողջունել է Սահմանադրական դատարանում ընթացող ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումները և դեսպանության անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Բարձր դատարանի նախաձեռնություններին ու ծրագրերին:
Այնուհետև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հաղորդակցման ռազմավարության և մասնագիտական կարողությունների ընդլայնում» ծրագրային վերջնարդյունքներն ու ամփոփիչ առաջարկությունների փաթեթը:
10 հունվարի 2023թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
31 դեկտեմբերի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28 դեկտեմբերի 2022թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2022թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(106) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1/1(105/1) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
15 դեկտեմբերի 2022թ.
«ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: