ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականը շարունակում է իր համարներում գիտական հոդվածների տպագրության պրակտիկան:
Այս կապակցությամբ պարբերականի խմբագրությունը հրավիրում է իրավական հիմնախնդիրներով հետաքրքրված գիտնականներին, այդ թվում նաև՝ ասպիրանտներին՝ տպագրելու իրենց հոդվածները նշված պարբերականում:
Հայտնում ենք, որ տպագրվող հոդվածները ենթակա են պարտադիր գրախոսման կամ երաշխավորման:
Պարբերականում տպագրվող հոդվածներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով https://www.concourt.am/constitutional-court/bulletin-of-the-constitutional-court
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: