Top.Mail.Ru
27 փետրվարի 2024թ.

ՀՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԲՐԱՈՒՆ ՄՈՍԹԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ

2024 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվել է Իրավաբանական խորհրդատվության 2023-2024 Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։

Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլում, որն անցկացվելու է 2024 թ. ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որոնք և հաղթող թիմին են հանձնել մրցանակները։

 «Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Հայկական կրթական մշակույթը համալրվեց պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային  ևս մեկ մրցույթով: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց համար սա լուրջ փորձություն էր՝ տեսական գիտելիքները պրակտիկայում դրսևորելու տեսանկյունից: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ», - իր ելույթում նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։   

«Դուք  բոլորդ արդեն հաջողել եք՝ լինելով այստեղ։ Բոլորս ընտրել ենք այս մասնագիտությունը հանրության և բարի գործի համար: Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝  Լեհաստանում»։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը։ 

Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից կազմված հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:  Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ՝ Եվրասիա միջազգային համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից։   

Բրաուն Մոսթեն  մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։ 

Ծանոթագրություն. Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթն առաջին անգամ կազմակերպել է ամերիկացի փաստաբան Լուի Մ. Բրաունը 1969 թ.։ Ավելի ուշ՝ 1972 թ., այն պաշտոնապես հաստատվել է նաև Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կողմից, իսկ արդեն 1985 թ.՝ հռչակվել որպես միջազգային մրցույթ։ 1993 թ., ի պատիվ մրցույթի հեղինակի՝ այն անվանակոչվել է Լուի Մ. Բրաունի անունով։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ