Top.Mail.Ru
25 նոյեմբերի 2019թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ս.թ. նոյեմբերի 21-22-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի հրավերով աշխատանքային այցով գտնվում էին Վարշավայում, որտեղ տեղի էր ունենում Լեհաստանի Հանրապետության օրենսդրության կոդիֆիկացման հանձնաժողովի քրեական իրավունքի բաժնի հիմնադրման հարյուրամյակին նվիրված «Քրեականացում. գաղափարներ և սահմանափակումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին երկու տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և իրավազոր հաստատությունների պատվիրակություններ և մի շարք այլ միջազգային հաստատությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը հանդես եկավ «Քրեական օրենսդրության սահմանադրականացման հիմնախնդիրներ. սահմանադրական քաղաքականության տեսական և պրակտիկ հարցեր» թեմատիկ զեկույցով, իսկ ՍԴ դատավոր Արաիկ Թունյանը ներկայացրեց «Մասնավոր իրավունքի խախտումների ապաքրեականացման որոշ հիմնախնդիրներ» թեմայով զեկույցը:
Այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը նաև կարճ առանձնազրույցներ ունեցավ Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի ներկայացուցիչների և այլ միջազգային գործընկերների հետ: