ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Լոնդոն՝ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 12-ին այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանատուն: ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը պատվիրակությանը հյուրընկալել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը՝ պատվիրակության այցին ցուցաբերված աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը միջազգային գործընկերային կապերի ամրապնդման տեսանկյունից։
Դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Միացյալ Թագավորության դատական հաստատությունների միջև ձևավորված մասնագիտական երկխոսությունը՝ նշելով, որ այն նպաստում է իրավական ինստիտուտների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։
ՍԴ նախագահը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին է հանձնել ՀՀ ՍԴ հուշամեդալը:
13 նոյեմբերի 2026թ.
ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍԴ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
16 նոյեմբերի 2026թ.
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
10 նոյեմբերի 2026թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 3(124) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
6 նոյեմբերի 2026թ.
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԴ ՆԱԽԱԳԱՀ
4 նոյեմբերի 2026թ.
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
27 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 հոկտեմբերի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: