Top.Mail.Ru
31 հունվարի 2018թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 31-ին ՀՀ սահմանադրական դատարանի անդամները և աշխատակազմը հրաժեշտ տվեցին ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:
Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը և գործընկերները պարոն Բալայանին հաջողություն մաղթեցին նրա հետագա գործունեության մեջ: Վերջինս գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքում ունեցած ներդաշնակ համագործակցության համար: