Top.Mail.Ru
7 հոկտեմբերի 2015թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ Սահմանադրության ընդունման եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակներին նվիրված Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Թաիլանդի Թագավորության սահմանադրական դատարանի պատվիրակությունը, ՍԴ նախագահ Նորաք Մարպրանիտի գլխավորությամբ, հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանում։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը դատարանի անդամներին եւ աշխատակազմին ներկայացրեց պատվիրակությանը, կարեւորեց հյուրերի այցը, որ սկիզբ է կանխորոշում երկու դատարանների առաջիկա համագործակցության։
Զրույցի ընթացքում Գ. Հարությունյանը եւ Ն. Մարպրանիտը փոխադարձաբար ծանոթացրին իրենց ղեկավարած կառույցների կառուցվածքին ու գործառույթներին, կազմեցին հետագա համագործակցության ծրագրեր։
Պարոն Մարպրանիտը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ պարգեւի համար, Գ. Հարությունյանին հանձնեց իր երկրի խորհրդանիշ հանդիսացող հուշանվեր։
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան նաեւ սահմանադրական դատարանի գրադարանին, նիստերի սրահին։