ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի հուլիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառությունը ներպետական իրավական համակարգում» խորագրով երկօրյա մասնագիտական աշխատաժողովը:
Մասնագիտական աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին ու նախադեպերին, դրանց կիրառության առանձնահատկություններին ու արդի միտումներին, վերջին տասնամյակներում կոնվենցիոն մեխանիզմների զարգացմանը, ներպետական դատարանների և վերպետական դատարանների փոխհարաբերություններին (սուբսիդիարության սկզբունքի լույսի ներքո), ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների կարգավիճակին, տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպությունների դերին ու առաքելությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել հանրային դիսկուրսում դատավորի դերի հիմնահարցի շուրջ: Երկօրյա մասնագիտական աշխատաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի դատավորները և Բարձր դատարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական բանախոսը Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն էր:
Վերոնշյալ աշխատաժողովը կազմակերպվել էր Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հաղորդակցման ռազմավարության և մասնագիտական կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: