ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Հրայր Թովմասյանը՝ ողջունելով Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած հյուրերին, ինչպես նաև քննարկման մասնակիցներին։ Հրայր Թովմասյանը խոսել է նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ շուրջ երկու տասնամյակից ավել արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով դրա դրական արդյունքներն ու ընձեռած հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ ներկայացվող թեման խիստ արդիական է և քննարկման արդյունքները օգտակար կարող են լինել հետագա աշխատանքային գործունեության համար։ Քննարկման հիմնական բանախոսը Բոնի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Քրիստիան Հիլգրուբերն էր։ Քննարկման ընթացքում մեկնաբանություններով հանդես է եկել նաև Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լուխթերհանդթը։
Զեկուցողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, որին հաջորդել է մտքերի փոխանակությունը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: