ՄՈՍԿՎԱՅԻ ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանում ճանաչողական այցով հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետությունում գտնվող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողները ՄՊՀ պրոֆեսոր Գայանե Դավիդյանի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանն ուսանողներին ծանոթացրել է հայկական իրավունքին, ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման պատմությանը, կառուցվածքին, գործառույթներին ու աշխատանքային մեթոդաբանությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և սահմանադրաիրավական բարեփոխումների ընթացքին: Այնուհետև ներկայացվել են Հայաստանի և այլ երկրների սահմանադրական դատարանների (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության) միջև համագործակցության տարբեր դրսևորումները։ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: