Top.Mail.Ru
19 դեկտեմբերի 2022թ.

ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ

2022 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորեր Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին: 

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթեց նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնեց, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը: Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձավ նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորեց թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ