ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից դատարանում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։ Ընդունելությանը մասնակցել են ՍԴ դատավորներն ու աշխատակազմի աշխատակիցները: Հայաստանի Հանրապետության պետական օրհներգից հետո ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Իր ելույթում ՍԴ նախագահը, շնորհավորելով ՍԴ դատավորներին և աշխատակազմի աշխատակիցներին դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ, անդրադարձ է կատարել Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում դատարանի ունեցած դերակատարությանը, վերջինիս առջև ծառացած անցյալ և արդի մարտահրավերներին, և երախտիքի խոսք է հղել հիմնադրման պահից ի վեր դատարանի բոլոր դատավորներին ու նախկին նախագահին՝ սահմանադրական արդարադատության իրականացման և Սահմանադրության գերակայության պահպանման գործին իրենց նվիրման, ինչպես նաև ողջ աշխատակազմին՝ դատարանի կայացմանն ու բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ջանքերի համար:
Տոնական ընդունելության ընթացքում ՍԴ դատավորներն ու դատարանի աշխատակազմի աշխատակիցները հնարավորություն ունեցան շնորհավորանքի խոսքեր և բարեմաղթանքներ փոխանակել միմյանց հետ։
19 դեկտեմբերի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 3(120) 2025 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
5 դեկտեմբերի 2025թ.
ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: