Top.Mail.Ru
9 ապրիլի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՔԴ

2024 թվականի մարտի 26-ին Սահմանադական դատարանի պատվիրակությունը, փոխնախագահ պարոն Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, դատավորներ տիկին Սեդա Սաֆարյանի և պարոն Էդգար Շաթիրյանի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ այց է կատարել Միջազգային քրեական դատարան (Հաագա, Նիդերլանդներ)։ 

Սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի վերաքննիչ պալատի նախագահ, դատավոր Գոչա Լորդկիպանիձեն։ Հանդիպման ընթացքում դատավոր Լորդկիպանիձեն ողջունել է Սահմանադրական դատարանի պատվիրակությանը՝ Հայաստանից առաջին դատական պատվիրակության ՄՔԴ այցի կապակցությամբ, քննարկվել են ՄՔԴ֊ում գործերի քննության առանձնահատկությունները և Հռոմի Կանոնադրության դրույթների արդյունավետ կիրառմանն ուղղված դատարանների երկխոսության կարևորությունը, թե ներպետական, թե միջազգային իրավական հարթակներում։ 

Այցի ավարտին ՄՔԴ նախագահ տիկին Տոմոկո Ականեի հետ կարճատև հանդիպման ընթացքում փոխնախագահ Գրիգորյանը և նախագահ Ականեն ողջույնի խոսքեր են փոխանցել միմյանց դատարաններին, փոխնախագահ Գրիգորյանը շնորհավորել է նախագահ Ականեին 2024թ․-ի մարտին ՄՔԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 հունվարի 2025թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 հունվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 հուլիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

2 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 նոյեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ