ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԱԶԱՏԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
2019 թվականի ապրիլի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանում հյուրընկալվել են ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցի աշակերտները՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում աշակերտները ներկա են գտնվել Սահամանադրական դատարանի նիստին, որից հետո հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի, մասնավորապես, Սահմանադրական դատարանի, վերջինիս գործունեության շրջանակի, լիազորությունների, դիմումների ընդունման կարգի, դատավորների ընտրության և պաշտոնավարման տևողության հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին և այլն։ Աշակերտների հետ հանդիպմանը միացել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ ջերմ և անմիջական մթնոլորտում շարունակելով զրույցը նրանց հետ՝ խոսելով նաև մասնագիտական հաջողությունների հասնելու գործում ուսման և գիտելիքի կարևորության մասին:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: