Top.Mail.Ru
11 մայիսի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2022 թվականի մայիսի 11-ին Սահմանադրական դատարան են այցելել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։

Այցի ընթացքում ուսանողներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Ողջունելով Բարձր դատարան ճանաչողական այց կատարած ուսանողներին` Արման Դիլանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի առաքելությանն ու լիազորությունների շրջանակին, ներկայացրել է Սահմանադրական դատարանում անհատական դիմումներով գործերի քննության կարգը և այդ գործերի լուծման առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։