Top.Mail.Ru
30 դեկտեմբերի 2020թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՆՏԵՍԵԼ Է 106 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ, որից 63.2 միլիոն ՀՀ դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տարեկան ֆինանսական ամփոփման արդյուքնում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից։