Top.Mail.Ru
1 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան են այցելել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնց ընդունել է դատարավոր Արթուր Վաղարշյանը։
Ողջունելով ուսանողներին՝ դատավորը ներկայացրել է ՍԴ առաքելությունը և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։
Այցի շրջանակներում ուսանողները ծանոթացել են նաև Բարձր դատարան ներկայացվող անհատական դիմումի քննության առանձնահատկություններին, որոնց մասին նրանց հետ զրուցել է ՍԴ անհատական դիմումների բաժնի վարիչ Արուս Հայրապետյանը։ Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Վաղարշյանն ուսանողներին հորդորել է սովորել բարձր առաջադիմությամբ և ձեռք բերված գիտելիքները գործածել ի նպաստ Հայաստանի Հանրապետության։