ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
2019 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի «Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երեք տարի ժամկետով: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ, իրականացնել փորձի փոխանակում սահմանադրական իրավունքի հարցերի շուրջ և խթանել իրավական երկխոսությունը:
Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական իրավական համագործակցության նշանակությունը և հույս հայտնել, որ այս հուշագիրը ամուր հիմք կհանդիսանա հայ-գերմանական կապերի հետագա ամրապնդման համար: Հուշագիրը ստորագրող Կողմերը երկուստեք կարևորել են նման համագործակցության նշանակությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում:
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ, աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: