Top.Mail.Ru
10 մարտի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

2021 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դայնիուս Ժալիմասի հետ։
Արման Դիլանյանը և Դայնիուս Ժալիմասը պայմանավորվել են աջակցել միմյանց բարձր դատարանների մասնագիտական կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման գործում, ինչպես նաև առավել պարբերական բնույթ տալ աշխատանքային հաղորդակցությանը, իսկ Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմ հարաբերությունները շարունակել նաև փոխայցելությունների ձևաչափով:
Բացի դրանից զրուցակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին։