Top.Mail.Ru
15 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

2021 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Արման Դիլանյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը շահագրգռված է ԱՄՆ Գերագույն դատարանի հետ երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և հույս հայտնել, որ դեսպանի այցը կնպաստի դրան։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին շնորհավորել է Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: