Top.Mail.Ru
23 հուլիսի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ:
Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ:
Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գործընկերության հետագա ամրապնդումը և նոր համատեղ ծրագրերի իրագործումը: