Top.Mail.Ru
23 հուլիսի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցած «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսին։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը և «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն։
Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՍԴ նախագահն ընդգծել է, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը և հոգևոր արժեքները մշտապես առանցքային են եղել երկրի բնականոն իրավական ու սահմանադրական զարգացման համար։ Ամփոփելով իր խոսքը՝ Արման Դիլանյանը կարևորել է պետության և եկեղեցու փոխլրացնող հարաբերությունները՝ որպես հասարակական կյանքի և հանրային համերաշխության հենք։