Top.Mail.Ru
24 սեպտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավան, Լիտվայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեն, Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլյա Փշիլեմբսկան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին, ինչպես նաև Լատվիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի և Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանների նախագահները։
Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինների ղեկավարները հայ ժողովրդին մաղթել են ամենայն հաջողություն ու բարեկեցություն՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ներդրումը իշխանության մարմինների գործունեության հիմքերի ամրապնդման և երկրում սահմանադրական օրինականության երաշխավորման գործում։
Սահմանադրական դատարանի նախագահը շարունակում է Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ընդունել բարեկամ երկրների՝ սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինների ղեկավարների կողմից։