Top.Mail.Ru
4 մայիսի 2020թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՍՊԱՆՈՅԻՆ

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը շնորհավորել է պարոն Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում և ընգծելով երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարևորությունը։
Ի պատասխան նշվածի, պարոն Սպանոն ևս կարևորել է երկու դատարանների միջև համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընգծել երկու դատարանների միջև վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը։