Top.Mail.Ru
13 հոկտեմբերի 2020թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որի արդյունքում Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ:
Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով` առանց նույն պաշտոնին վերընտրվելու իրավունքի: