ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԹԻՄԻՆ
2024 թվականի մարտի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի տեխնիկական տնօրեն Պատրիկ Վուչեքին և ծրագրի թիմին՝ նորանշանակ ղեկավար Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Բարձր դատարանի նախագահը վերահաստատել է Սահմանադրական դատարանի անփոփոխ հանձնառությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Արման Դիլանյանն ընդգծել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ հաստատված և ակնհայտորեն զարգացող օրինակելի համագործակցությունը, որը նշանակալի դեր ունի Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների, գործունեության թափանցիկության և վարչարարության զարգացման գործում։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի տեխնիկական տնօրեն Պատրիկ Վուչեքը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին և դատարանի աշխատակազմին համագործակցության համար։ Պատրիկ Վուչեքն ընդգծել է Բարձր դատարանի բաց և արդյունավետ մասնագիտական աշխատանքը Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակներում՝ այն համարելով օրինակելի համագործակցություն, և պատրաստակամություն է հայտնել՝ խթանելու նաև երկու երկրների Բարձր դատարանների մասնագիտական շփումներն ու հարաբերությունների հաստատումը։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ներդնելու է բոլոր ջանքերը Բարձր դատարանի հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում համաձայնեցնել Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի միջև համագործակցության հետագա աշխատանքներն ու առաջնահերթությունները։
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: