Top.Mail.Ru
17 հունիսի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

2021 թվականի հունիսի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելությունների դերը՝ արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման գործում, այնուհետև պատասխանել Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծման առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին:
Պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Սահմանադրական դատարանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկխոսության սերտացմանը միտված քայլերին աջակցելու իրենց պատրաստակամությունը։