Top.Mail.Ru
19 հունվարի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

2022 թվականի հունվարի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ողջունելով դեսպան Կոնյուկին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների ավանդաբար բարեկամական հարաբերություններին և կնպաստի դատաիրավական ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը վստահեցրել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական դատարանների հարաբերությունները և համագործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու համար։