Top.Mail.Ru
14 ապրիլի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի ապրիլի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը, ինչպես նաև բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավունքի գերակայության խթանման նպատակով իրականացվող բարեփոխումներին:
Նիկոլաս Սխերմերսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միտված հայ-նիդերլանդական միջդատարանական կապերի ամրապնդմանը՝ առաջնահերթություն տալով իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությանը։
Երկուստեք հեռանկարային է համարվել իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը: