Top.Mail.Ru
8 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ

2021 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության մի շարք համալսարանների ու գիտական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների, որոնք Հայաստան են ժամանել ճանաչողական այցով։
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը ողջունել է խմբի այցը և կարևորել իրավագիտության ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Սահմանադրական դատարանի նախագահը հույս է հայտնել, որ այս այցը նոր հնարավորություններ կստեղծի հայ և ռուս իրավագետների համար՝ քննարկելու համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ գործընկերություն ապահովելով երկու երկրների ակադեմիական շրջանակների համար: Այնուհետև Արման Դիլանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի առաքելությունը և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։