Top.Mail.Ru
3 դեկտեմբերի 2020թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և կարևորվել է ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։
Վարչապետը շնորհավորել է Արման Դիլանյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության՝ Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում: