ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԳՈՇԱՎԱՆՔ
2019 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելել է Գոշավանք վանական համալիր և հարգանքի տուրք մատուցել հայ իրավական մտքի երևելիներից մեկի, միջնադարյան նշանավոր հոգևորական և փիլիսոփա Մխիթար Գոշի հիշատակին: Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավորները ծաղիկներ են խոնարհել Մխիթար Գոշի հուշարձանին և գերեզմանին, շրջայց կատարել վանական համալիրի տարածքում՝ առավել խորությամբ ծանոթանալով Սրբավայրի պատմությանն ու Մխիթար Գոշի գործունեությանը։
Այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղել են նաև Հաղարծին վանական համալիրում, հանդիպում են ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի Թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի հետ: Թեմի առաջնորդը հանգամանալից ներկայացրել է ներկայումս Հայայաստանյայց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի կողմից իրագործվող ընթացիկ ծրագրերը: Քննարկվել են Գոշավանք վանական համալիրում իրավական, գիտական, կրթական և մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները և դրանցում Սահմանադրական դատարանի հնարավոր ներգրավվածությունը ու համագործակցության ձևաչափերը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: