Top.Mail.Ru
26 օգոստոսի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՆԻՍՏԻՆ

2021 թվականի օգոստոսի 26-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը մասնակցել են Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով:
Նիստի ընթացքում կազմակերպության անդամ դատարանների ներկայացուցիչները քննարկել են Ընկերակցության ընթացիկ գործունեությանը վերաբերելի հարցեր: Մասնավորապես, հաստատվել է Ընկերակցության կանոնադրությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 5-րդ Կոնգրեսին Ընկերակցության մասնակցության հարցին: