ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս.թ. օգոստոսի 27-ին Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահությամբ տեսահանդիպման ձևաչափով տեղի ունեցավ Սահմանադրական դատարանների և իրավազոր մարմինների ասիական ընկերակցության 4-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը: «21-րդ դարի սահմանադրություն. իրավունքի գերակայություն, մարդու որպես բարձրագույն արժեք և պետության արդյունավետությունը» խորագիրը կրող Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էին ասիական և եվրոպական տարածաշրջանի 30-ից ավել երկրների սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների պատվիրակություններ:
Օրակարգային հարցերի վերաբերյալ իրենց ելույթներում Կոնգրեսի մասնակիցները կարևորեցին COVID-19 համավարակի ընթացքում սահմանադրական դատարանների դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում: Շնորհավորելով Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի գործընկերներին այդ երկրի Սահմանադրության ընդունման 25-ամյակի կապակցությամբ՝ Ա. Խաչատրյանն իր զեկույցում մասնավորապես անդրադարձավ մարդու իրավունքների սահմանադրական դոկտրինի վրա համավարակային ճգնաժամի ներգործության հիմնախնդիրներին:
Կոնգրեսի մասնակիցներին հատուկ ողջույնի տեսաուղերձով դիմեց նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: