ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ Ա. ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
2025 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Այցի շրջանակներում դպրոցականները հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։
Սահմանադրական դատարանի նախագահն աշակերտներին ներկայացրել է Բարձր դատարանի կառուցվածքը և գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում Սահմանադրական դատարանի դերին, պատասխանել աշակերտներին հետաքրքրող մի շարք հարցերի։
Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ նման այցերը դրական ազդեցություն կունենան պատանիների քաղաքացիական կայացման և մասնագիտական կողմնորոշման վրա։ ՍԴ նախագահն ընդգծել է կրթության կենսական նշանակությունը՝ հայկական պետականության կառուցման և զարգացման գործում։
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
5 դեկտեմբերի 2025թ.
ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: