ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են «Ուսմունք» ավագ դպրոցի և Լ. Միրիջանյանի անվան 155-րդ հիմնական դպրոցի աշակերտները։ Այցի շրջանակներում աշակերտները հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։ Ողջունելով աշակերտներին, Բարձր դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նման այցերը դրական ազդեցություն կունենան պատանիների քաղաքացիական կայացման և մասնագիտական կողմնորոշման վրա։ Նախագահն ընդգծել է կրթության կենսական նշանակությունը՝ հայկական պետականության կառուցման և զարգացման գործում։
Սահմանադրական դատարան ճանաչողական այցերի ընթացքում ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի փորձագետ Ֆենյա Աղաբեկյանն աշակերտներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պետականահենք փաստաթղթերի համակարգը, սահմանադրական կարգի հիմունքները, պետականության սահմանադրական ինքնությունը պայմանավորող գերակա պետաիրավական արժեքներն ու մարդու իրավունքների և ազատությունների համակարգի ընդհանուր գաղափարաբանությունը։
Այնուհետև Ֆենյա Աղաբեկյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող մի շարք հարցերի։
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: