ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Հայ-ռուսական համալսարանի՝ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավագիտության բաժնի ուսանողները։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ բաց դասի ձևաչափով ներկայացրել է Բարձր դատարանի առաքելությունը, գործունեության առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերությունները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակներում ՍԴ նախագահը պատասխանել է ուսանողներին հետարքրքող մի շարք մասնագիտական հարցերի։ Արման Դիլանյանն ուսանողներին հորդորել է ցուցաբերել բարձր առաջադիմություն, հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհը հարթել բացառապես գիտելքների միջոցով և մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության:
5 հուլիսի 2025թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
8 հուլիսի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ
5 հուլիսի 2025թ.
ՀՈՒԼԻՍԻ 5-Ը ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐՆ Է
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: