ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան են այցելել Հայաստանի եվրոպական համալսարանի և Գլաձոր համալսարանի իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները։ Ապագա իրավագետներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացրել Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերությունները, Սահմանադրական դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակներում ՍԴ նախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցերի։ Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողներին հորդորել Է ցուցաբերել բարձր առաջադիմություն, հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհը հարթել բացառապես գիտելիքների միջոցով և մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: