ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
2024 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք Սահմանադրական դատարան են այցելել «Վարչական դատավարություն» առարկայի շրջանակում։
Այցի ընթացքում քննարկվել են վարչական դատավարությունում վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկմանը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայմանն առնչվող մի շարք հարցեր։ Միաժամանակ ուսանողների կողմից բարձրացվել են Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության լիազորությունների առնչությամբ մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի դասախոս Ինեսա Պետրոսյանին է փոխանցել նույն համալսարանին նվիրված՝ իր համահեղինակությամբ օրեր առաջ լույս տեսած «Դատական իշխանության անկախությունը» ձեռնարկը՝ մաղթելով, որ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ուսանողները ևս ձգտեն ստանձնելու դատավորի խիստ պատասխանատու առաքելությունը ապագայում և նպաստելու դատավորի դրական կերպարի կերտմանը։
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: